Home

Advertisement

Customize

Armenian-Turkish Protocols. ORIGINAL (English, converted from pdf file))

Oct. 9th, 2009 | 02:56 pm

 https://share.acrocomcontent.com/adc/src/Armenia_-_Turkey_protocols_and_timetable_eng.pdf?nodeId=87cea6aa-ae96-471c-a666-da6c702c8721&key=z2uciGsjhFT859pCNJ93QSdOXox4079r6AKw78fFAIURMJGOnKq0V3OXE3WSXNG9ug2VshkLDwqF%0ALFJTT5BitywWW1jmX7GCKw4qYjJBZlG8KjeZALhz5uezz3qolm6welJFlR8PBppiRvB9Uf7jkDs6%0AY0d%2BHEtxvhlbCovOkTsYanEmJZGoqjk7b0eRAVZw87tlqGP/453qtZvsCClmjA%3D%3D

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

Հիմա ավելի շատ եմ գրում / Read more stories by me

Oct. 27th, 2008 | 12:38 am

Չեմ հասցնում նոր պոստեր անել: Արդեն 10 օր է աշխատում եմ "Ժամանակ Երեւան" օրաթերթում: Եվ Երեւանում ժամանակը չի հերիքում:) Ինձ կարող եք նաեւ այնտեղ կարդալ: Իսկ եթե թուղթ ասածն այլեւս ձեզ համար չէ, նայեք ինտերնետում. www.zhamanak.com

Sorry, I dont post new stories. Now I work at Zhamanak Yerevan (Tines Armenian) Daily, and the time in Yerevan is not enough for me. You can read my stories just in the daily. If you dislike hardcopies, you can read it in internet: www.zhamanak.com

Link | Leave a comment {2} | Add to Memories | Tell a Friend

ԱՄՊԵՐԻ ՄԵՋ, ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ

Oct. 2nd, 2008 | 01:07 pm


Տաթեւ

Ես հասկացել եմ, որ Հայաստանում, գուցե նաեւ մյուս բոլոր երկրներում, մեր նախնիները որեւէ ճարտարապետական կառույցով ընդգծել-մեծարել են բնությունը: Այլ կերպ չէր կարող լինել:

Երբ բարձր էլեկտրասյուների միջեւ թեւածող օխրա-նարնջագույն տասնյակ արծիվների միջով (քիչ էր մնում ասեի` ճախրելուց) անցնելուց հետո, գահավեժ կիրճի դիմացի կողմում հեռու-հեռվում, կապույտ-կանաչ խորունկ անդունդին կախված հազիվ նշմարում ես մով Տաթեւը, հասկանում ես դա:

Երբեք չէի պատկերացնի, որ Տաթեւն այդքան բարձր է: Իսկապես, նրան հասնելու համար ճիշտ ճանապարհով է պետք գնալ, եղած ճանապարհն էլ պիտի դժվարին լինի եւ անհասանելի ամեն թեթեւսոլիկի: Հիմա վանքը բարերար է գտել ու վերանորոգվելու է, բայց վանահայրն էլ է անհանգստանում, որ եթե ճանապարհն էլ վերանորոգեն, վանքն իր խաղաղությունը կկորցնի:

 

Read more... )

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

ԱՄՊԵՐԻ ՄԵՋ, ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ

Oct. 2nd, 2008 | 12:56 pm

Նվիրվում է բոլոր ներքոհիշյալներին

Մարդիկ ու մկները

Մեխակն իմ համար նորահաս ընկույզ ու պնդուկ է կոտրում: Նա Նունեի քրոջորդին է` որդեգրյալ զավակը: Մայրը` 24 տարեկան, քաղցկեղից մահացել է, երբ ինքն ընդամենը 2 տարեկան էր: Նունեին է մամա ասում: Վահագնը հագել է կարատեի իր համազգեստը, կախել բոլոր մեդալները եւ դիրքավորվել Ջեքի ֆոտոխցիկի առաջ` կարատեիստ քեռու լուսանկարի ներքո:

Ու Մեխակը վազում է ժիմ անելու` ինքն էլ է տղամարդ: Նա նաեւ դաշնամուրի է գնում: Քեռին հիմա մայրաքաղաքում հայտնի մարդ է` փոխնախարար: Իրենք էլ քեռու հետքերով են գնում, Վահագնը կարատեի փոխչեմպիոն է: Նա էլ, Մեխակն էլ, ամեն առավոտ օրն սկսում են ֆիզիկական վարժություններից:
 
Քույրը, որ Վահագնից էլ է մեծ ու դեղին գոտի ունի, ժիմ-բան չի անում. նա Դիվի հետ անգլերեն-հայերեն զրուցարան է ուսումնասիրում, նրա ձայնագրիչի անգլերեն ու հնդկերեն երգերը լսում: Նունեի ավագ որդին այդ ամենին անհաղորդ պատշգամբում կենտրոնացել է իր պարապմունքի վրա: Երեխաները հմայված պտտվում են Ջեքի եւ Դիվի կամերաների շուրջ, հաճույքով դիրքավորվում, հազարումի վարժություն անում, հրավիրում խաղի: Ջեքն, ինչ խոսք, հաճույքով նկարում է:

Մինչ այդ նա հասցրել է Նունեի հոր հետ դիտել նրանց այգին: Սեղանին այգու բարիքներն են, ուրցով թեյ, ճախ թթու, որով Դիվը հիացած է: Նունեի ընկերուհին իմ հետ զրույց է վարում, Նունեն զբաղված է Ավստրալիայի իր ծանոթների համար նվերներ փաթեթավորելով: Մայրը Երեւանում որդու ընտանիքին է օգնում. այս բոլոր մարդկանց` հորն ու չորս երեխաներին Նունեն է խնամում: Եվ դեռ հասցնում է դրսում աշխատել, հասարակական գործունեությամբ զբաղվել, ճամփորդել:

Այդ երիտասարդ կնոջ մեջ այդքա՞~ն ուժ: Մի՞թե արժանի չէ հարգանքի:

Երբ պիտի գնանք, երեխաները մեզնից պոկ չեն գալիս, նույնիսկ համբուրում են, թեեւ առաջին անգամ ենք հանդիպել: Մեխակը իմ կողմից ուղեկցում է մեքենան` ինձ հրաժեշտ է տալիս: Նրա հետ ամենաշատն եմ զրուցել:

շարունակելի, ամբողջությամբ http://www.lragir.am/src/index.php#srchtext (1 October 2008)

Link | Leave a comment {1} | Add to Memories | Tell a Friend

ԱՄՊԵՐԻ ՄԵՋ, ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ

Oct. 2nd, 2008 | 12:42 pm

շարունակություն

Դեպի Թանահատ

Տոլորսը տեսել էի. մի ամիս առաջ էի Աշոտի ու Գերմանի* հետ գնացել: Ճանապարհի կողմի եկեղեցին ջրից դուրս էր եւ այն ժամանակ, եւ հիմա: Ջեքի բախտը բերել է` նկարել է, երբ ջրի մեջ է եղել: Հիշում եմ Գերմանի ուրախությունը, երբ տեսավ, որ մյուս` գյուղի կողմի եկեղեցին ջրի մեջ է: Ինչքա~ն նկարեց: Բայց այս անգամ Հակոբի բախտը չբերեց` լիճը դեռ ցածր էր, ու ջրից ավերվող շինության ներսում շատ քիչ էր լույսը
Ջրամբարի երկարությամբ նարնջագույն պսպղում էին չիչխանի ծառերըկարմիր կայծկլտում էր մասուրը: Գույնզգույն բազեները համարձակ ճախրում ու բազմում էին ճանապարհի մոտի քարերին: Փոքրակազմերը բաց մոխրագույն էին, խոշորները` օխրա-նարնջագույն, ինչպես Տաթեւի արծիվները (դրանց Սիսիանի մոտ տեսա, բայց ինձ համար ընդմիշտ կմնան Տաթեւիճանապարհի խորհրդանիշը):  Նմանատիպ գունազարդումը կարող է շփոթեցնել, բայց նրանց չես շփոթի. չափսերից ու շարժվելուց բացի, կա մի տարբերություն. արծվի թեեւրի վերջավորությունը մի տեսակ դեպի դուրս է ճկված, ինչպես տաղանդավոր մարդու մատները: Դա ինձ միշտ հիացրել է:
Երբ Դիվը նկարում էր ավերակ Թանահատի խորանը, որ պատռված վարագույրի էր նման, մի գորշ բազե թռավ-նստեց խորանի գլխին: Դիվը մտավ նաեւ եկեղեցու տարածք: Ասում էր, որ եկեղեցի կա` կանչում է իրեն, եկեղեցի կա` թույլ չի տալիս մտնել: Այդպես նա չմտավ Նորավանքի ոչ մի եկեղեցի: Իսկ երբ ասացի, որ իր դիմաց գերեզմաններ են, հապշտապ հետ քաշվեց: Բայց նրան դուր եկավ եկեղեցում դրված գաղափարը` իջնելն ավելի դժվար է, քան բարձրանալը: Այդ տեսությունն ապացուցում էին տուրիստները, մանավանդ` դմփան կանայք:

Ծովինար Նազարյան http://www.lragir.am/src/index.php#srchtext (1 October 2008)
________________
*
Դիվ- Դիվիջ Դարբար, նկարիչ, Ավստրալիա
*
Ջեք- Ջեքոբ Մաջարյան, լուսանկարիչ, Ավստրալիա
*
Գերման- Գերման Ավագյան, լուսանկարիչ, Հայաստան
*
Աշոտ Ավագյան, նկարիչ, Սիսիան
*
Քոչար Դավթյան, ՀՀՇ վարչության անդամ, Սիսիան

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

Տաթեւիկը

Sep. 30th, 2008 | 08:01 pm

Summertime... Սա Գերշվինի հայտնի գործը չէր, ուրիշ մի բան էր: Եվ երգում էր Տաթեւիկ Հովհաննիսյանը: Դա նրբագույն մի բալլադ էր, որ կուզեի նորից ու նորից լսել: Բեմի լույսը թրթռում էր առաստաղին, անձրեւի ձայնը պատուհաններից ներս էր խուժում, ու թվում էր, թե կրակ է ճարճատում: Նվագակցում էր միայն կիթառը` Ջոն Բաբոյանի ձեռքերում: Այդպիսի գեղեցիկ գործ, այդպիսի կատարում վաղուց չէի լսել:

Ուզեցի կիսվել ձեզ հետ Տաթեւիկի, անձրեւի ու կրակի մասին: Բայց ինչպես?: Դա միայն լսել էր պետք:

Եվ դեռ մարդիկ կան, որ կասկածում են, թե Տաթեւիկ Հովհաննիսյանը գեղեցիկ է:
Նա չքնաղ է, վեհացած ու վեհացնող...
Tags: ,

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

ԱՄՊԵՐԻ ՄԵՋ, ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ

Sep. 30th, 2008 | 07:16 pm

Նվիրվում է բոլոր ներքոհիշյալներին

ՙԳնանք ամպերի մեջ՚,- ասաց Դիվը*: Մութն արդեն ընկնում էր, Սասունը վստահ չէր, որ ապահով կվերադառանք: ՙՄենք կարո’ղ ենք անել ինչ ուզում ենք: Չէ՞՚,- ասաց Դիվը: Շարժվեցինք դեպի ամենամոտակա ամպերը` Աղուդիի ուղղությամբ: Դիվը չի հավատում, թե մարդ մի անգամ է ապրում, բայց գիտի, որ կյանքը կարճ է: Սովորաբար այդպես շտապում են ապրել նրանք, ովքեր հավատում են, որ այլեւս երկիր չեն վերադառնալու:
ՙԱմպեր եմ ուզում՚,- ասաց նա, իսկ դա մի կյանքի համար իսկապես շատ չէր:

Մեր ՙՎիլիսը՚ մագլցեց մի սարալանջ, որը մեզ պատսպարում էր ամպերի հոսքից: Մինչդեռ դրանք մեր շուրջբոլորն էին ու հսկայական արագությամբ սլանում էին Սիսիանի վրա: Սառն օդը չէինք շնչում, կուլ էինք տալիս: Իսկ ամպերը մեր աչքի առաջ կուլ տվեցին արեւը: Մեկ կամ երկու վայրկյան տեւեց… Մենք տեսնում էինք նրանց բոլոր շերտերը` փետրավորներն ու քուլաները, սպիտակներն ու սեւերը, կարծես մեր ձեռքի, մեր ոտքի տակից էին փախնում:
Երջանիկ էինք, իսկ դա մի կյանքի համար իսկապես քիչ չէր:


 

Շարունակությունը`  )

 

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

ՙՎիշապն սպանվեց, կեցցե վիշապը՚

Sep. 20th, 2008 | 01:47 am


ՙԱնկախությունը մեր առաջին քայլն է Ազատության ճանապարհին՚,- այս խոսքերը հնչել են դեռեւս 1991-ին, բայց առ այսօր մինչեւ վերջ չեն գիտակցվել մեր հասարակությունում: Դա է պատճառը, որ 88-ի Շարժումն առ այսօր չի ավարտվել:

Այս խոսքերի հեղինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Գուցե ոչ բառացի, բայց հենց միայն այս միտքն է տպավորվել այն ժամանակ դեռ 15 տարեկանի իմ սրտում նրա ամբողջ ելույթից, որ հնչեց անկախության հանրաքվեին նվիրված սիմֆոնիկ համերգում:

Խնդիրը հեղինակը չէ, այլ գաղափարն ինքնին:

Ցավալի է, բայց խորհրդային ընդհատակում անկախության համար պայքարած եւ հալածանքների ենթարկված մարդկանցից շատերն այս խնդրում հետեւողական չեղան, եւ ստացվեց այն, ինչ արեւելյան փիլիսոփայական առակաբանությունը կոչում է ՙսպանել վիշապին՚:

 

Ամբողջն` այստեղ կամ http://www.lragir.am/src/index.php#top )

 

Link | Leave a comment {6} | Add to Memories | Tell a Friend

WE LOST BUT DID WE LOSE TO TURKEY?

Sep. 17th, 2008 | 01:41 pm

             
See all here or on www.armtown.am )

I remember that image of Serge Sargsyan and Abdullah Gul. No, the Armenian government has not got over itself. Am I wrong? Imagine Serge Sargsyan shakes hands with Levon Ter-Petrosyan and congratulates him on his victory, accepting his own defeat. If it had happened in February… It did not happen. Hence, the government lost but not to Turkey. It lost to itself.
TSOVINAR NAZARYAN

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

Սերժ Սարգսյանը` թշնամական միջավայրում

Sep. 17th, 2008 | 03:13 am

Հետզհետե ընդլայնվում է Սերժ Սարգսյանի ՙբարեկամների՚ ցանկը, որոնց նա նեղացրել է: Եթե այսպես շարունակվի, նրա սեփական շրջապատն իր համար ավելի վտանգավոր կարող է դառնալ, քան նույնիսկ ընդդիմությունը:

Որովհետեւ, չնայած իրենց հավատարմությանը, այդքան ոտնձգությունների ենթարկված ՙբարեկամները՚ լավագույն դեպքում նրան մենակ կթողնեն նախագահի աթոռի հետ. այդ դեպքում նա իշխանությունը պահել չի կարողանա` ներկայիս հասարակական բողոքի պայմաններում: Վատթարագույն դեպքը` ներիշխանական հեղաշրջումը, ձեռնտու չէ նույնիսկ ընդդիմությանը, որովհետեւ վերջինս չի հասնի իր նպատակին եւ ստիպված կլինի պայքարել նույն համակարգի դեմ զրոյից:

Այսօր դժվար է խոսել իշխանության միասեռության մասին: Վերոհիշյալ բոլոր պաշտոնյաներն արել են ռեժիմին հավատարմության ամենագլխավոր քայլը` պաշտպանել են մարտի 1-ի ողբերգության իշխանական վարկածը` նրա մեղքը կիսելով: Նրանք միանշանակ արժանի են իրար, բայց իշխանություններում այնքան շատ են տարաձայնությունները, անվստահությունը, ինտրիգները, որ ի վերջո նրանք խժռելու են իրենք իրենց:

 

Վերջում էլ կարեւոր կանխատեսում կա, կարդացեք )
Tags: ,

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

ՏԱՐԱԿԱՆԻ ՄՈՒՄԻԱ

Sep. 12th, 2008 | 01:15 pm

Այս պատմվածքը տրամադրել է հեղինակը` երիտասարդ տաղանդավոր արձակագիր Հովհաննես Թեքգոզյանը: Ես այն շատ եմ հավանել, եւ ուզում եմ կիսվել ընկերներիս հետ: Այն դեռեւս հրապարակված չէ, տեղադրված չէ նույնիսկ նրա անձնական կայքում, բայց այնտեղ կարող եք տեսնել նրա մյուս հրաշալի պատմվածքները: www.tekgezyan.am


Մի րոպեն դարձավ տաս, հետո` քսան: Զուգարանի դռնից ներս մտա ու հայտնվեցի Սիբիրյան պողոտայում: Աղապղպեղագույն մթի մեջ, շենքերի փորած աչքերն էին… Մի երկու անգամ Ազատության ուրվականի մաշված սպիտակը տեսա ու տերտերի հեռուստացույցային դեմքը. սկոչով բերանը փաթաթած սրբապատկերը ձեռքին անընդհատ կրկնում էր. ՙԵս պաշտպանում եմ ՙաստծո՚ թեկնածությունը՚: Մի խումբ տղաներ հասան, տերտերի շորերը պատռեցին: Տակից մազոխիստական տրուսիկով էր, մեջը` լիքը տարական: Պամելլայական պռոշներով սրան-նրան զասում , իրեն մտրակել էր պահանջում… 

 
 

Պատմվածքն ամբողջությամբ` այստեղ )

 

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

Մենք պարտվել ենք. արդյո՞ք Թուրքիային

Sep. 12th, 2008 | 01:10 pm

 

Ամբողջն` այստեղ կամ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ եւ ԼՐԱԳԻՐ թերթերում )

Այդ պատկերն աչքիս առաջ է` Սերժ Սարգսյանը եւ Աբդուլահ Գյուլը: Չէ, Հայաստանի իշխանություններն իրենք իրենց չեն հաղթահարել: Սխալվո՞ւմ եմ: Դե պատկերացրեք Սերժ Սարգսյանը սեղմում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքը եւ շնորհավորում նրա հաղթանակը` ընդունելով սեփական պարտությունը: Եթե դա իրականություն լիներ փետրվարին… Չի եղել: Ուրեմն պարտվել է իշխանությունը, բայց ոչ Թուրքիային: Ինքն իրեն:

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

Փոշմանե՞լ են ապրիլքսանչորսյան ակտիվիստները

Sep. 12th, 2008 | 01:04 pm


Երեքշաբթի ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Հրայր Կարապետյանը հակադարձել է ընդդիմությանը, որը նրա կուսակցությանը մեղադրել է կոալիցիոն դաշնագիրը խախտելու մեջ` Գյուլի դեմ ցույցերով: Հակադարձել է` մեղադրելով ապրիլի 24-ին Համաժողովրդական շարժման հերթական ցույցն անցկացնելու համար:
 
Ապրիլի 24-ից սկսած դաշնակցականները եւ հանրապետականներն իրենց իրավունք են վերապահում այս մասին դիտողություն անել ընդդիմությանը: Հետաքրքիր է, թե ինչու այդպես չէին մտածում խորհրդային տարիներին:
 
Չէ՞ որ անկախության, ազատության, քաղբանտարկյալներին պաշտպանության առաջին ցույցերն սկսել են ապրիլի 24-ի սգո երթերից: Եվ նույն դաշնակցականների եւ հանրապետականների մեջ եղել են այդ ուսանողական ցույցերին մասնակցողներ:
 
Կամ նրանք փոշմանել են , որ այն ժամանակ այդպես են վարվել, կամ հիմա են փոշմանել, որ նշված կուսակցություններում են: Երկու դեպքում էլ նրանք պետք է այդ մասին բարձրաձայն հայտարարեին: Իսկ քանի որ նման հայտարարություններ չեն եղել, մնում է ուղղակի եզրակացնել, որ գործ ունենք պարզունակ դեմագոգիայի հետ:
 
Ասենք դեռ ուշ չէ. գուցե մեկնումեկը համարձակվի՞ նման հայտարարությամբ հանդես գալ:

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

HELP! You Sons of Bitches or Create a New Armenia

Sep. 2nd, 2008 | 05:00 am

I found two versions of The Armenian And The Armenian by William Saroyan in the Net.
I need to know which one is the original. Maybe Saroyan edited the text in the next edition himself. Then, which one was the first? Someone knows?

Here are the versions:


The Armenian and the Armenian
I should like to see any power of the world
destroy this race, this small tribe of unimportant people,
whose wars have all been fought and lost,
whose structures have crumbled,
literature is unread,
music is unheard,
and prayers are no more answered.
Go ahead, destroy Armenia.
 
See if you can do it.
Send them into the desert without bread or water.
Burn their homes and churches.
Then see if they will not laugh, sing and pray again.
For when two of them meet anywhere in the world,
see if they will not create a New Armenia.
 
 
Another version is: 
 
I should like to see any power of the world
destroy this race; this small tribe of unimportant people
 
  whose history is ended,
  whose wars have all been fought and lost,
  whose structures have crumbled,
  whose literature is unread,
  whose music is unheard,
  whose prayers are no longer uttered.
 
Go ahead, destroy this race.  Let us say that it is again 1915; there is was in the world.  Destroy Armenia.
 
See if you can do it.
 
Send them from their homes into the desert.  Let them have neither bread nor water.  Burn their house and their churches.
 
See if they will not live again.  See if they will not laugh again.
See if you stop them from mocking the big ideas of the world.
 
You sons of bitches
Go ahead, try to destroy them.

Link | Leave a comment {5} | Add to Memories | Tell a Friend

Հարազատներիս` մեծացած մանուկներին

Aug. 31st, 2008 | 09:26 pm

Այսօր մեր ընկեր Արթուրի, որին մենք գորովանքով Տուրիկ ենք ասում, ծննդյան օրն է: Մենք դա իմացանք երեկ գիշեր, հենց խփեց ժամը 12-ը: Հյուսիսային պողոտայում էինք: Զբոսնում էինք էսպես թե էնպես: Տարբեր խմբերով տարբեր կողմերում թափառեցինք, քուններս փախավ, ոչ ոք տուն գնալ չէր ուզում, բայց մեզանից մեկը` Դավիթը, որին մենք քնքշանքով Քյոռփա ենք ասում, ստիպված էր գնալ` ծնողներն անհանգիստ էին, եւ դա հասկանալի էր` գիշերվա 3-ը թե 4-ն էր:

Ու գիշերային հաճույքը մնաց մեզ` մեծերիս: Ասենք, ամենամեծը ես էի նրանց մեջ, ու Տուրիկը դա սիրով ինձ հիշեցրեց` ինձանից առաջ ջուր խմելով. ՙՋուրը` փոքրին՚: Գիշերային հաճույք ասածը այն չէ, ինչ մտածում եք: Առաջին հերթին քաղաքի կենտրոնում մենք գտանք մի խաղահրապարակ ու սկսեցինք… սահել, մագլցել տնակները, նորից սահել, ու նորից մագլցել:

Հետո ես Տուրիկը որոշեցինք ցատկել 1.80 մ բարձրությունից: Բայց երկուսս էլ վախենում էինք: Զարմանալի բան է. երբ փոքր էի, դրանից էլ բարձր տեղերից քաջաբար ցատկում, իսկ հիմա վախենում էի: Երեխաների ուժը մեծերը չունեն: Մենք իրար քաջալերեցինք այնքան, մինչեւ ցատկեցինք: Ոտնաթաթերս ցավեցին, բայց կրկնեցի ցատկը` նորից վախենալով, նորից վարանելով, բայց որ համոզվեմ, որ կարող եմ դա անել: Փոքր, հասարակ բան, իսկ մենք մեզ հերոսներ էինք երեւակայում, որ այդ վախը հաղթահարեցինք: Չնայած չեմ կարող ասել, թե մյուս անգամ արդեն ազատ կցատկեմ: Գիտեմ` էլի վախենալու եմ: Բայց կցատկեմ:

 

Իսկ հետո... )

Link | Leave a comment {3} | Add to Memories | Tell a Friend

Фразы, интересно!

Aug. 30th, 2008 | 01:03 pm

Martin Luter King:     "I have a dream".

Сербский юрист:    "Ты не выновен до тех пор, пока не доказано, что ты серб".

В.В.П.:   "Между колбасой и жизнью мы выбираем жизнь".

Վիլյամ Սարոյան. <Տհաճությունների մեծ մասը գալիս է հաճույքներից>:

Վիլյամ Սարոյան (Ջերմուկի բարձունքը հաղթահարելուց հետո). <Ցուլի առողջություն է պետք այստեղ հանգստանալու համար>:

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

Ոստիկանը բարի է, ոստիկանը երեխա է սիրում

Aug. 26th, 2008 | 04:32 pm

Երեկ հեռուստատեսությամբ դիտում էի ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կազմակերպած <բաց դռների օրը> հաղթանակ զբոսայգում: Ոստիկանները բարի էին, շփվում էին երեխաների հետ, նրանց ձեռքն էին տվել իրենց վահանն ու մահակը, որոնց առատությունն ու ազդեցությունը սեփական համաքաղաքացիների վրա մենք տեսանք մարտի 1-ին: 
Ուղղակի ծաղր է:
Նույն օրը եւ այսօր ոստիկանները հարձակվել են մարդկանց վրա, գործի դրել նույն այն առարկաները, որոնք երեկ երեխաների ձեռքն էին տալիս:
Երեխաներն էլ ասում էին, թե վստահում են ոստիկաններին: <Վստահության> այդ միջոցառումները հասկանալի կլինեին, եթե իշխանությունները կազմակերպած լինեին: ԵԱՀԿ-ի նպատակը որն է? Արդարացնել այն բոլոր գործողությունները, որ կատարում են ոստիկանները? Իսկ նրանք միթե աջակցության կարիք ունեն: 
Եթե մարդիկ կան այս երկրում, որ պաշտպանված են բոլոր հնարավոր օրինական եւ անօրինական միջոցներով, դրանք ոստիկաններն են: Եվ ոչ թե այն պատճառով, որ մարդ են, այլ որովհետեւ ռեժիմի հենարանն են: հակառակ դեպքում նրանք կհայտնվեին իշխանությունների թիրախի դերում: 
Ուզում եմ հասկանալ ԵԱՀԿ-ին: Չեմ կարողանում: լավ ժամանակ չեն գտել նման միջոցառումներ անելու համար:

Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend

Ter-Petrossyan Surprises?! / Сюрприз от Тер-Петросяна?!

Aug. 22nd, 2008 | 01:46 pm

Here I translate some parts of the interview (my English is not the best, but I could not find professional translations of this interview, so I have to do it myself) by Levon Ter-Petrossyan, the leader of Armenian opposition and the first President of Armenia, to A1plus.am:

LTP: “Russia Saved South Osetian People from Genocide”

“First the war was Georgian-Osetian, then it turned to Georgian-Russian…”

“None can refuse that Georgia started the war aiming to destroy (delete) the Republic of South Osetia by force. As well, none can refuse that Russia, reacting immediately saved South Osetian people from genocide. If Russian support was late even for 6 hours, South Osetia would not exist today”.

“-How you evaluate the statements, that Sahakashvili would not initiate the military actions without US permit?

-I consider such statements baseless and unbelievable. Because such a serious country as the USA never would provoke anyone to such adventure.  In other hand Sahakashvili could be mistaken in his comments on some friendly gestures by the West.

Link | Leave a comment {2} | Add to Memories | Tell a Friend

Ֆուտբոլում ինչպես ֆուտբոլում

Aug. 21st, 2008 | 08:17 pm

Այսօր միայն տեսա Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների խաղը: Ֆուտբոլում ինչպես ֆուտբոլում: Մերոնք անընդհատ խախտում էին կանոնները, հետո ձեռք մեկնում իրենց տապալած ֆուտբոլիստներին` ոտքի կանգնելու: Նույնն արեց թուրք ֆուտբոլիստը, երբ իր կիրառած հնարքով գետին տապալեց հայ ֆուտբոլիստին: 

Այդ դրվագները ցույց տվեցին, որ ամեն բան նորմալ էր: Նորմալ է, երբ ֆուտբոլիստներն իրար տապալում են, եւ նորմալ է երբ ձեռք են մեկնում: Ֆուտբոլային ոչ մի խաղից այդ առումով երեկվա խաղը չտարբերվեց: Եվ դա հուսադրող է:

Link | Leave a comment {2} | Add to Memories | Tell a Friend

Як тебе не любити, Киев мий

Jun. 11th, 2008 | 12:09 am

Строчки этой старой песни провожали меня в городе Киеве и в день города, и в последующие дни.
Я полюбила его как родного: красивого, безобразного и красивого+
 
Праздник города кипел в Майдане (площадь Независимости). Там шел концерт, потом - фейерверк. За всем этим мы следили из высокой веранды гостиницы Хайат, расположенной рядом с храмом Св. Софии.
А чуть раньше мы пошли за звуками танго в исполнении духового оркестра, и в парке рядом с нашей несчастной гостиницей Братислава обнаружили бабушек и дедушек, которые танцевали в парах и праздновали день Киева.
До нашего отбытия в Майдане мы увидели новую сцену. Видимо без зрелищ уже не обойтись в пост-революционном Киеве.
 

Link | Leave a comment {2} | Add to Memories | Tell a Friend

Advertisement

Customize